ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան Նյու Յորքում միաձայն Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցչին ընտրել է Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի փոխնախագահ և այդ կազմակերպությունում Զինաթափման հանձնաժողովի զեկուցող, գրում է SANA-ն։
Ընտրությունների արդյունքներով՝ Իրանը նշանակվել է Գլխավոր ասամբլեայի հինգ փոխնախագահներից մեկը։
Գլխավոր ասամբլեան նաև միաձայն ընտրել է ԻԻՀ թեկնածուին որպես զինաթափման և չտարածման հանձնաժողովի զեկուցող և այդ կոմիտեի տնօրենների խորհրդի անդամ:
Իրանցի թեկնածուի նշանակումը տեղի է ունեցել՝ չնայած ԱՄՆ գրասենյակի կանխելու բոլոր փորձերի։
--00—ՍՊ