ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ սույն թվականի դեկտեմբերի 18-ին Վանաձորում կայանալու է հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվելու են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր:
Սիրով հրավիրում ենք շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին մասնակցելու քննարկմանը։
Հանդիպումը կայանալու է ժամը 16:00-ին Լոֆտ Վանաձորում (հասցե՝ Տիգրան Մեծ 24)։
--00—ՅՄ