ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News
Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանը 2023 թվականի աշխատանքային վերջին օրն անցկացրել է մարզային զորակոչային հանձնաժողովի տարեվերջյան նիստ, որին մասնակցել են զորակոչային հանձնաժողովի բոլոր անդամները։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, նիստի օրակարգում քննարկվել են ձմեռային զորակոչի նախապատրաստական փուլերին, զորակոչին ներգրավված կազմակերպությունների հետ համագործակցություն ծավալելուն ուղղված հարցեր։
ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համլրման ծառայության (ԶՀԾ) Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից ներկայացվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների ավարտական դասարաններում սովորող անձանց տարկետմանը վերաբերող հարցեր, որոնց հանձնաժողովը տվել է համապատասխան եզրակացություններ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ