Իրանցի գեներալի գերեզմանի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 70 մարդ է վիրավորվել, 53-ը՝ զոհվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News

1127289

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով առնվազն 53 մարդ է զոհվել։ Եվս 70 մարդ վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական IRIB լրատվամիջոցը։

Պայթյունները տեղի են ունեցել Սոլեյմանիի սպանության 4-րդ տարելիցի օրը՝ Քերման քաղաքի Սահեբ ալ Զաման մզկիթի մերձակայքում անցկացվող արարողության ժամանակ։

Քերմանի արտակարգ ծառայությունների ղեկավարը հայտարարել է, որ տեղի են ունեցել ռումբերի պայթյուններ։

Քերմանի նահանգապետի տեղակալը հարձակումը որակել է որպես «ահաբեկչական»։

--00—ՅՄ