ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 4, 24News
Հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի դատավոր Արաիկ Թունյանի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 2024 թվականի հունվարի 4-ից դադարած համարել Սահմանադրական դատարանի դատավոր Արաիկ Թունյանի լիազորությունները: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Հիշեցնենք, որ Արաիկ Թունյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել 2023 թվականի դեկտեմբերի 26-ին:
--00--ԼՀ