ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 6, 24News
Եմենի հութի ապստամբների հարձակումները Կարմիր ծովում քաղաքացիական նավերի վրա կարող են ազդել Մեծ Բրիտանիայի տնտեսական վիճակի վրա։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարության ղեկավար Ջերեմի Հանթը։
«Նման ազդեցությունը հնարավոր է, և մենք շատ ուշադիր կհետևենք դրան», - նշել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ծովային տրանսպորտային կապերի խափանումը կարո՞ղ է հանգեցնել Միացյալ Թագավորությունում գների բարձրացման:
Գազայի հատվածում պաղեստինաիսրայելական հակամարտության սրումից հետո հութիները հայտարարել են, որ հարձակումներ են գործելու Իսրայելի տարածքի վրա և թույլ չեն տա հարակից նավերին անցնել Կարմիր ծովի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցի ջրերով մինչև պաղեստինյան անկլավում չդադարեցվի օպերացիան:
Ըստ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության գնահատականների՝ նոյեմբերի կեսերից հութիները Կարմիր ծովում հարձակվել են ավելի քան 20 նավերի վրա:
--00--ԼՀ