2023 թվականին Ուկրաինան 215 հազար կորուստ է ունեցել. Շոյգու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

Screenshot_8

Ռուսաստանը պահպանում է ռազմավարական նախաձեռնությունը Ուկրաինայի մարտական շփման ողջ գծում։ Արևմտյան կուրատորները խրախուսում են Կիևին սպանդի տանել ուկրաինացի զինվորներին: Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն։

«Դա միայն կերկարացնի հակամարտությունը, ռուսական զորքերի խմբերը մեթոդաբար նվազեցնում են Ուկրաինայի զինված ուժերի մարտական ներուժը։ 2023 թվականին հակառակորդի կորուստները կազմել են 215 հազար մարդ, 28 հազար զենք»,-ասել է նա՝ նշելով, որ ՌԴ ՊՆ-ն կավելացնի անօդաչու սարքերի շարքի սերիական մատակարարումները՝ ծայրահեղ փոքրից մինչև ծանր մարտական անօդաչու թռչող սարքերը։

Շոյգուն նշել է նաև, որ մոտ ապագայում ՌԴ ՊՆ-ն կբարելավի կապը, կբարձրացնի հետախուզության արդյունավետությունը և արբանյակային համաստեղության հնարավորությունները։

--00—ՅՄ