Սուրեն Պապիկյանը և Ռորի Դոմմին քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

photo_2024-01-10_12-44-51

Հունվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության վարչության պետ Ռորի Դոմմին՝ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի ուղեկցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր:

--00—ՅՄ