ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությունները, որով նա կրկին տարածքային նկրտումներ ցույց տվեց Հայաստանի նկատմամբ, Երևանին «Էրիվան» անվանեց, իսկ Ջերմուկին՝ «Իստիսու», ցույց է տալիս, որ խաղաղության գործընթացին խփվում է վերջին մեխը։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հարցազրույցի ժամանակ ասել է արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը։
«Հայաստանը ոչ մի կերպ չի կարողանում կասեցնել «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, Անկարայում և Բաքվում այն ավելի ու ավելի ուժեղ է հնչում», - հավելել է նա։ Ըստ Մելիքյանի, ավելի վտանգավոր է Ալիևի այն միտքը, թե Բաքուն ու Երևանը պետք է գնան ուղիղ բանակցությունների՝ չունենալով ոչ մի երաշխավոր։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ