ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ԵՄ երկրներին կոչ է արել ավելի շատ օգնություն ցուցաբերել Ուկրաինային, հայտնում է Tagesschau պորտալը։
«Շոլցը կրկին զգուշացրել է ԵՄ իր 26 գործընկերներին Ուկրաինային ավելի շատ ռազմական օգնություն տրամադրելու անհրաժեշտության մասին: Եթե Ռուսաստանին ուղղված ուղերձն այն է, որ Արևմուտքը համախմբվում է Ուկրաինային օգնելու և չի հանձնվում, «ապա խաղաղությունը հնարավոր է ավելի շուտ, քան մենք այսօր կարծում ենք»,-ասել է Շոլցը։
Նրա խոսքով՝ Գերմանիան չի հրաժարվում իր պարտավորություններից, բայց չի անի ավելին, «որպեսզի մյուսները շարունակեն շատ քիչ անել»։
--00—ՅՄ