ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News
Ֆրանսիայում ֆերմերները շարունակում են բողոքի ցույցերը, մասնավորապես՝ Փարիզի և Լիոնի մուտքի մոտ՝ հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։
Տրակտորիստները փակել են Փարիզ տանող մի շարք ճանապարհներ, մասնավորապես՝ A1, A4 և A6 մայրուղիները, որոնք մայրաքաղաքը կապում են տարածաշրջանային խոշոր քաղաքների հետ։
Le Figaro թերթի փոխանցմամբ՝ այսօր Փարիզի շրջանում իրավապահները բերման են ենթարկել ակցիայի մասնակից 18 տրակտորիստների։ Ոստիկանությունը նշել է, որ նրանք «խոչընդոտում են երթևեկությանը»։
Բացի այդ, Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Ժերալդ Դարմանենի հրամանով ոստիկանության լրացուցիչ անիվավոր զրահամեքենաներ են ուղարկվել Էսոնի և Լուարեի դեպարտամենտներ։
--00—ԼՀ