Դատարանը Քերոբյանի նկատմամբ իբրև խափանման միջոց ընտրեց երկու ամսով տնային կալանքը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

ՀՀ Հակակոռուպցիոն դատարանը որոշում ընդունեց երկու ամսով տնային կալանքի ենթարկել ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին, ում նկատմամբ մեղադրանք է առաջադրվել նախարարություն հայտնաբերված չարաշահումների հետ կապված։

Վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, որ որոշումն արդարացի չէ ու այն պետք է բողոքարկել։

Հիշեցնենք՝  Քերոբյանը չի ընդունում մեղադրանքը։ Պաշտպանի փոխանցմամբ՝ Էկոնոմիկայի նախկին նախարարը մեղադրվում է խմբի կազմում շահադիտական նկատառումներով, նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, դրանք օգտագործելու կամ ազդեցությունը կիրառելու հոդվածով։

 --00—ԼՀ