ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
Երեկ փետրվարի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ ժամը 23։50-ի սահմաններում Կոմիտասի պողոտա - Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են «Tesla» մակնիշի և շտապօգնության ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորները շտապօգնության բուժքույրերն են ու վարորդը, շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է «ԲԵՍՏ ԼԱՅՖ» բժշկական կենտրոնի հաշվեկշռում։
--00—ՍՊ