ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկները 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Ռումինիայում կայացած «Դռակուլա օփեն» միջազգային մրցաշարում, հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։
Հայ բռնցքամարտիկներից պատվո հարթակի ամենավերին աստիճանին է կանգնել 92 կգ քաշային Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն Դավիթ Սիմոնյանը։ Եզրափակիչում մեր մարզիկը հաղթել է Հունաստանի ներկայացուցչին։
67 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը և 86 կգ քաշային Նորայր Հակոբյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ գերծանր քաշային Միսակ Տեպանյանը՝ բրոնզե։
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մրցավայր էր մեկնել ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ։
--00—ՅՄ