ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Հայաստանի բասկետբոլի աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի երկու հանդիպումներին գլխավոր մարզչի պաշտոնակատարը կլինի Ռեքս Կալամյանի օգնական Ալեքս Զամպիերը: Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը:
Վերջին 5 օրերին Վիեննայում նախապատրաստական հավաքն անցկացնելուց հետո Ռեքս Կալամյանը չի մարզելու Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա երկու խաղերը:
Նա վերադարձել է ԱՄՆ NBA-ի մրցաշրջանի վերսկսման պատճառով:
--00—ՅՄ