ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն ընդունել է Իրաքի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Քասըմ Արաջիին: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Ինչպես հայտնում է պաշտպանական գերատեսչությունը, հանդիպմանը ներկա է գտնվել նաև Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Սեյֆուլլահ Հաջըմյուֆթյուօղլուն:
Պաշտոնական աղբյուրներում հանդիպման մասին մանրամասներ չեն հաղորդվում:
--00—ԼՀ