ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը մի շարք կարևոր հայտարարություններ է արել։ Մասնավորապես, նախարարը թուրքական «Tv100»-ի եթերում, անդրադառնալով Անկարայում գործող օդատիեզերական TUSAŞ ընկերության վրա իրականացված զինված հարձակմանը, ասել է, որ այդ քայլով միանշանակ թիրախավորվել է Թուրքիայի ռազմարդյունաբերությունը։
Բացի այդ, Գյուլերը պատասխանելով «Իսրայելը կարո՞ղ է հարձակվել Թուրքիայի վրա» հարցին, ասել է․ «Եթե մեր հարգարժան նախագահն այդպիսի վտանգ չտեսներ, արդյո՞ք կկարողանար ասել այդպիսի բան։ Իհարկե, կարող է հարձակվել։ Այդպիսի ագրեսիվ պետությունն ամեն ինչ, այդ թվում՝ ահաբեկչական կազմակերպություններին ևս մեր դեմ կարող է օգտագործել»։
Այս համատեքստում թուրք նախարարը նաև հիշեցրել է նախկինում եղած համաշխարհային պատերազմների մեկնարկի պատճառներն ու հավելել․ «Դրանք սկսել են շատ փոքր պատճառներից։ Դա նշանակում է, որ շատ մեծ բան հարկավոր չէ։ Երրորդ համաշխարհային պատերազմն ամեն պահի կարող է սկսել»։
Աղբյուրը՝ Ermenihaber.am:
--00—ՅՄ