ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News
Իմ ներվերը բետոնից են, ինձ հունից չեք կարողանալու հանել, վերջ, Երևանի ավագանու նիստին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը, նիստը անցնում է լարված մթնոլորտում։ Բանն այն է, որ նիստի մեկնարկին ավագանու ընդդիմադիր խմբակցությունները հանդես եկան առաջարկներով, դրանք չդրվեց քվեարկության, ինչը զայրացրեց նրանց։
Ավինյանը բարկացավ ու դիմելով ընդդիմադիրներին հորդորեց լռել և լսել․ «Ուզում եք սեղանին խփեք, ինչ ուզում եք՝ արեք, դա ձեր իրավունքն է, ուզում եք՝ բոյկոտեք, էդ գործում էլ եք լավ, բայց գիտեք՝ դրա հետևանքը ինչ է լինում։ Բայց ասեմ՝ անկարգապահ լինելու հետևանքն էլ կա մեր կանոնակարգով նախատեսված, ավագանու հարգելի անդամներ»,-ասաց նա։
Դիմելով ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանին Ավինյանն ասաց․ «Տիկին Աբգարյան, մի ստիպեք միկրոֆոններն անջատել ու զգուշացումներ բաժանել»,-ասաց քաղաքապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ