ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անհրաժեշտ չի համարում Իսրայելում նոր ընտրությունների անցկացումը, նա այսպիսով պատասխանել է ամերիկացի սենատոր Չակ Շումերի այն հայտարարությանը, թե իսրայելցիներին հնարավորություն է պետք արտահայտել Իսրայելի ապագայի իրենց տեսլականը, հայտնում է CNN-ը։
«Միակ կառավարությունը, որը պետք է տապալվի, ՀԱՄԱՍ-ի կառավարությունն է Գազայի հատվածում, որը սպանել է ավելի քան 1000 իսրայելցի: Ահա թե ինչի վրա պետք է կենտրոնանանք: Իսրայելցիների մեծ մասն աջակցում է մեր կառավարությանն ու քաղաքականությանը», - ասել է նա CNN-ին:
Նեթանյահուն հավելել է, որ «սեպտեմբերի 11-ի հարձակումներից հետո Իսրայելը չի խնդրել Բուշին փոխարինել»։ Նեթանյահուն Շումերի մեկնաբանություններն անվանել է «անտեղի»։
--00—ՅՄ