ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News
Իսրայելն ինտենսիվորեն շարունակում է ցամաքային գործողությունը Գազայի հատվածում, իսկ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ չի համաձայնի հրադադարի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նեթանյահուն նաև հայտնել է Գազայում ռազմական գործողության 3-րդ փուլի մեկնարկի մասին։
«Հոկտեմբերի 7-ի սարսափելի հարձակումներից հետո Իսրայելը չի համաձայնի ռազմական գործողությունների դադարեցման։ Իսրայելին հասցեագրված հրադադարի կոչերը ՀԱՄԱՍ-ին, ահաբեկչությանը և բարբարոսությանը հանձնվելու կոչեր են։ Դա տեղի չի ունենա», - Նեթանյահուի հայտարարությունն է հրապարակել նրա մամուլի ծառայությունը։
Նեթանյահուն նաև մեջբերում է արել Աստվածաշնչից՝ նշելով, որ կա խաղաղության ժամանակ և պատերազմի ժամանակ։
«Հիմա ժամանակն է պատերազմի՝ հանուն մեր ընդհանուր ապագայի», - ասել է Իսրայելի վարչապետը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ