ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք։ Այս մասին Տավուշի մարզի Ոսկեպարի բնակիչների հետ հանդիպմանը ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք հիմա կարող ենք ստեղից դուրս գանք, գնանք ասենք՝ չէ, էն էլ չկա, էն էլ չկա, էն էլ չկա։ Դա նշանակում է, որ շաբաթվա վերջում պատերազմ է սկսելու։ Ես գիտեմ, թե ինչ է լինելու այդ պատերազմի վերջում, հետո որ իրար մի տեղ տեսնենք Երևանում, դուք ինձ ասելու եք, թե մենք գյուղացի ժողովուրդ ենք, այդքան տեղեկություն չունեինք, բա դու՞ք»,-ասել է Փաշինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
--00—ՅՄ