ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կայանալիք հանդիպումից հետո մարտի 19-ին՝ ժամը 12:30-ին, ՀՀ կառավարությունում հանդես կգան հայտարարություններով: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Այն ուղիղ եթերում կհեռարձակվի կառավարության յութուբյան պաշտոնական ալիքով, Հանրային հեռուստաընկերությամբ, վարչապետի ֆեյսբուքյան էջով: Միաժամանակ հայտնում ենք, որ Հանրային հեռուստաընկերությունը հայտարարությունները եթեր կհեռարձակի բաց կապուղով, որին հասանելիություն կունենան բոլոր ԶԼՄ-ները:
--00—ԼՀ