ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
2022 թվականի մարտին ռազմաօդային ուժերի կողմից Բրահմոս գերձայնային թևավոր հրթիռի պատահական արձակումը, որն ընկել էր Պակիստանի տարածքում, Հնդկաստանի պետական գանձարանին 250 մլն Հնդկական ռուփի (մոտ 3 մլն դոլար) վնաս է հասցրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է դատական հարցմանը երկրի ռազմաօդային ուժերի պատասխանում, որը մեջբերում է The Economic Times թերթը:
Բացի նյութական վնասից, Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հեղինակությանը վնաս է հասցվել, նշվում է փաստաթղթում: Պատահական գործարկումը ազդել Է Պակիստանի հետ հարաբերությունների վրա: Ռազմաօդային ուժերը հաստատել են, որ արձակումն իրականացվել է պատահաբար՝ մարտական խմբի պատճառով:
Հնդկաստանի տարածքից Բրահմոս գերձայնային թևավոր հրթիռի պատահական արձակումը, որն ընկել էր Պակիստանում, տեղի է ունեցել 2022 թվականի մարտի 9-ին: Իսլամաբադը հայտնել է, որ հրթիռն առանց մարտական մասի է եղել: Հնդկաստանի ռազմաօդային ուժերից երեք սպա է հեռացվել միջադեպին մասնակցելու համար:
--00—ԼՀ