ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News
Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնում են, թե իբր Հայաստանի կողմից ներկայացված ականների քարտեզների հավաստիությունը, որոնք ընդգրկում էին ականապատ տարածքների մի փոքր մասը, ընդամենը 25% է։ Բաքվից նշում են, թե ականների հետ կապված վերջին միջադեպերի ավելի քան 55%-ը տեղի է ունեցել ներկայացված տվյալների ընդգրկված տարածքներից դուրս։
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին մեղադրանքներ է հնչեցնում ՀՀ-ի հասցեին՝ նշելով, թե իբր «հայկական կողմից գործողությունները ականների սպառնալիքի վերաբերյալ ևս մեկ հարված են հետհակամարտային շրջանում Հարավային Կովկասում կայուն խաղաղության և վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներին»։
--00—ՅՄ