ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բրյուսելում ԱՄՆ-ԵՄ-Հայաստան եռակողմ հանդիպումը ուղղված է Հարավային Կովկասում համագործակցության դեմ և նպատակ ունի մեկուսացնել Ադրբեջանին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հիշեցնենք, որ այսօր Բրյուսելում տեղի է ունենում Հայաստանի հետ ԵՄ-ի և ԱՄՆ-ի համագործակցության վերաբերյալ համատեղ հանդիպում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի մասնակցությամբ։
«Ներկայումս գործընթացներն աշխարհում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, զարգանում են շատ վտանգավոր ուղղությամբ, և Բաքուն իրավացիորեն արտահայտում է իր մտահոգությունը այս կապակցությամբ: ԱՄՆ-ԵՄ-Հայաստան եռակողմ հանդիպումը ուղղված է Հարավային Կովկասում համագործակցության դեմ և հետապնդում է Ադրբեջանին մեկուսացնելու նպատակ։ Հարավային Կովկասի համար պատրաստված պլանը կարող է ապագայում հանգեցնել մեծ աղետի»,- ասել է Ալիևը։
--00—ՅՄ