Արմեն Գրիգորյանը ՄԹ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարին է ներկայացրել անվտանգային իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

․

ՀՀ անվտանգության խորհրդի քարուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Միացյալ Թագավորություն-Հայաստանի Հանրապետություն բարեկամության խմբի ղեկավար Թիմ Լոութընի և բարեկամական խմբի՝ տարբեր խմբակցություններ ներկայացնող անդամների հետ

Ապրիլի 26-ին Անվտանգության խորհրդի քարտուղարը Լոնդոն այցի շրջանակներում հանդիպել է Միացյալ Թագավորություն-Հայաստանի Հանրապետություն բարեկամության խմբի ղեկավար Թիմ Լոութընի և բարեկամական խմբի՝ տարբեր խմբակցություններ ներկայացնող անդամների հետ:

Հանդիպման ընթացքում Ա.Գրիգորյանը զրուցակիցներին է ներկայացրել անվտանգային իրադրությունը Հարավային Կովկասում և Հայաստանի  դիվանագիտական ջանքերը տարածաշրջանային խնդիրների լուծման ուղղությամբ։

Երկուստեք ընդգծվել է ժողովրդավարական ինստիտուտների զարգացման կարևորությունը Հայաստանի համար, ինչպես նաև այդ գործընթացին աջակցելու հնարավորությունները: 

--00--ԱՀ