ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի հյուպատոսությունը վերսկսել է աշխատանքը Իսրայելի ռազմաօդային ուժերի երկուշաբթի օրվա հրթիռակոծությունից հետո, հաղորդում է իրանական ISNA գործակալությունը։
«Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժինը չորսօրյա ընդմիջումից հետո վերսկսել է իր գործունեությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ երկուշաբթի երեկոյան Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Դամասկոսում Իրանի գլխավոր հյուպատոսության շենքին իսրայելական ավիահարվածի մասին։
Հյուպատոսության շենքում է գտնվում նաև Սիրիայի Արաբական Հանրապետությունում Իրանի դեսպան Հոսեյն Աքբարիի նստավայրը, որը հարձակման ժամանակ չի տուժել։
Սիրիայի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ հյուպատոսության շենքն ամբողջությամբ ավերվել է հրթիռային հարձակման հետևանքով։
--00—ՅՄ