Եթե գիտական փաստարկ չկա թեղիների փոխարինման մասով, մնացածը էմոցիոնալ զրույցներ են. Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

Նախորդ շաբաթ էկոակտիվիստեների հետ հանդիպման ժամանակ ես նշեցի, որ մենք ժամանակավորապես կդադարեցնենք ծառերի փոխարինման ծրագիրը։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Ավինյանը նշեց, որ որոշակի գիտական շրջանակներից սպասում են գրավոր հիմնավոր փաստաթղթի, որը կասկածի տակ կդնի նախորդ գիտնականների ընդունած փաստաթուղթը։

Գործակարգավարական նիստում ասվեց, որ նման փաստարկ չի եղել։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ