ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
Բրյուսելում թաղվեց արցախցիների վերադարձի հարցը, ասացին՝ գումարներ կտանք նրանց, թող մնան Հայաստանում, այս առումով Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին կարող ենք շնորհավորել, իրենց հաղթանակն է։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը՝ անդրադառնալով ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած հանդիպմանը։
Բանախոսի համոզմամբ, բրյուսելյան հանդիպումը հավաստում տվեց, որ Հայաստանը մեծ քայլերով գնա արտաքին վեկտորի փոփոխման և կապերը Ռուսաստանի հետ խզի․ «Եվրամիության համար միայն Հայաստանից ՌԴ-ին հեռացնելը գերխնդիր չի կարող համարվել, նրանք նպատակ ունեն ՌԴ-ին տարածաշրջանից հանել։ ՌԴ-ն պետք է իր դիրքորոշումը արտահայտի, եթե ՆԱՏՕ-ն մտնի Ադրբեջան, ՌԴ-ի համար մղձավանջ կդառնա»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ