ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News
Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը երկրի քաղաքացիներին հանձնարարել է դուրս չգալ այն քաղաքների սահմաններից, որտեղ գտնվում են ամերիկյան դիվանագիտական և հյուպատոսական հաստատություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:
«Անվտանգության նկատառումներից ելնելով, Իրանի տարածքում Իսրայելի պատասխան հարվածների մասին հաղորդագրություններ ստանալուց հետո ամերիկյան պետական կառույցների աշխատակիցները և նրանց ընտանիքների անդամները պետք է սահմանափակեն անձնական պատճառներով Թել Ավիվի ագլոմերացիայի տարածքից, ինչպես նաև Երուսաղեմից ու Բեեր Շևայից դուրս գալը, մինչև հետագա ծանուցում չլինի», - ասվում է հաղորդագրության մեջ։
ԱՄՆ դեսպանատունը հավելում է, որ Իսրայելում անվտանգության ապահովման հետ կապված իրավիճակը մնում է բարդ և կարող է արագ փոխվել «քաղաքական իրավիճակի ու վերջին իրադարձությունների պատճառով»։
--00—ՅՄ