ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News
Հայ-ռուսական համալսարանում (Սլավոնական համալսարան) ահաբեկչության վերաբերյալ ահազանգ է ստացվել, որը ստուգվել է օպերատիվ խմբի կողմից, ինչի արդյունքում պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
ՆԳՆ-ից հավելեցին, որ կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե ահազանգ է եղել համալսարանի շենքում պայթուցիկ սարքի առկայության մասին։
--00—ՅՄ