ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այն ընթացքում, երբ Մհեր Գրիգորյանի և Տավուշի սահմանամերձ համայնքների ղեկավարների հանդիպումն էր ընթանում, Նիկոլ Փաշինյանն իր մոտ է կանչել ԱԱԾ պետ Արմեն Աբազյանին, ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին և Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։
Հիշեցնենք՝ ինչպես ավելի վաղ հայտնել էր 24News-ը, Տավուշի սահմանամերձ համայնքների ղեկավարները Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո գնացել են հանդիպման՝ Նիկոլ Փաշինյանի հետ։
--00—ՍՊ