ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման հարցում ձեռք բերված պայմանավորվածության կապակցությամբ՝ նշելով, որ այն ողջունվում է Միացյալ Նահանգների կողմից։
Պետքարտուղարը նշել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը։
--00—ՅՄ