ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հայտարարությամբ է հանդես եկել ակումբի նախկին աշխատակից, մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ:
«Ցավով տեղեկացնում ենք, որ 27 տարեկանում մահացել է մեր ակումբի նախկին աշխատակից Դավիթ Մարտիրոսյանը, որը երկու ամիս պայքարում էր հիվանդության դեմ:
Ակումբի աշխատակից լինելու ամբողջ ընթացքում Դավիթը մեծ աշխատանք է կատարել. կատարելագործել և նոր մակարդակի է բերել ակումբի մամուլի ծառայության աշխատանքը, կազմակերպել վետերանների միջև ամենամյա Simon Cup մրցաշարը, մեծ ներդրում է ունեցել եզակի ակումբային թանգարանի բացման և ակումբի պատմական իրադարձությունների մասին մի քանի վավերագրական ֆիլմերի նկարահանման գործում. այս ամենի և շատ ավելիի համար ակումբը հավերժ երախտապարտ կլինի նրան…»,- ասված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Մարտիրոսյանի անժամանակ մահվան կապակցությամբ իրենց զորակցությունն են հայտնել նաև «Փյունիկ» ֆուտբոլային ակումբն ու հայկական ֆուտբոլի մի շարք ներկայացուցիչներ:
--00—ՅՄ