ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News
Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը վերադարձել է Ադրբեջան և շարունակում է իր դիվանագիտական գործունեությունը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին խորհրդակցությունների նպատակով։ Ըստ Ֆրանսիայի ԱԳՆ-ի՝ պատճառը Ադրբեջանի միակողմանի գործողություններն են, որ վնաս են հասցնում միջպետական հարաբերություններին։
--00—ՅՄ