Ես չեմ հասկանում Մոսկվայի ու Բաքվի մտահոգությունները՝ կապված Բրյուսելում կայանալիք հանդիպման հետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

280993

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին անդրադարձել է Բաքվից և Մոսկվայից հնչող կարծիքներին, թե Բրյուսելում ապրիլի 5-ին կայանալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումը սպառնալիքներ կստեղծի Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության համար։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում դեսպանն ասել է, թե չի հասկանում՝ ինչպե՞ս կարող է հումանիտար ճգնաժամի դիմակայող և տարածքային սպառնալիքների առջև կանգնած երկրին օգնելը վնասել տարածաշրջանի անվտանգությանը։

«Չեմ հասկանում, թե ինչպե՞ս մի երկրի օգնելը, որը դիմակայում է հումանիտար ճգնաժամի, որը կանգնած է տարածքային սպառնալիքների առջև, կարող է վնասել տարածաշրջանի անվտանգությանը։ Ինձ համար այս մտահոգություններն անհասկանալի են»,- ասել է Դըկոտինյին։  

Անդրադառնալով դիտարկմանը, թե Մոսկվայից հայտարարում են, որ առաջիկա եռակողմ հանդիպումը Ռուսաստանի դեմ քայլ է՝ դեսպանն ասել է․ «Ինչպե՞ս կարող է Հայաստանին օգնելը Ռուսաստանի դեմ լինել։ Ես չեմ հասկանում այդ տրամաբանությունը»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ