ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News
Ադրբեջանի թմրամիջոցների դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են Նեֆթչալայի շրջանի նախկինում դատապարտված բնակիչ Սադիգ Ալեքպերովին, ով ձկնորսի անվան տակ զբաղվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով ՆԳՆ-ին, նրա մոտ հայտնաբերվել է Իրանից Ադրբեջան առաքված 87 կգ թմրանյութ։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ձերբակալվածի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
--00—ԼՀ