ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News
Հեռուստահաղորդավարուհի Յանա Ռոմաշկինան հայտնել է, որ ինքն ու Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը որդի են ունեցել։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
«Այո, ես իսկապես մայր եմ դարձել։ Ծնվել է մեր որդին։ Նրա անունը դեռ չենք հայտնում»,- Ռոմաշկինայի խոսքն է մեջբերել Sport-express-ը։
Մայիսի 7-ին Ռոմաշկինան հայտարարել էր, որ երեխայի է սպասում։
Զույգն ամուսնացել է 2023 թվականի նոյեմբերին։
--00—ԼՀ