ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News
Եթե ամենաբարձր պաշտոն զբաղեցնողը ցեղասպանություն է ժխտում, էնքան անբարոյական է, որ զոհվածի ծնողին քարշ տալով տանում է, ինչի՞ մասին է խոսքը, ոչ մի կարմիր գիծ չունեն, սա իրենց վախերից է, վախեցած են։ Այս մասին անհնազանդության ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Տեսնում են մարդիկ քիչ են, բռնություն են գործադրում, որի դիմաց գումար են ստանում, բայց սա երկար չի տևելու, ազգը հետ կանգնելու տեղ չունի, պայքարելու ենք ու գնալու ենք մինչև վերջ»,-ասաց նա։
Դանիելյանն ասաց, որ բեկում պետք է մտցնեն, հոգևոր դասը կանգնած է, սա նյարդերի պայքար է, եթե տեղի տվեց հայրենիք չենք ունենալու։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ