ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News
Այդ օրը կախարդական օր չի, այդ օրը մարդկանց քրտինքով, պայքարով, կռվով ու ազնվությամբ է գալու, իսկ այդ օր ամեն կերպ մոտեցնելը կախված է մեր հազարավոր քաղաքացիներից։ Այս մասին դատական նիստի ավարտին հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ արձագանքելով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը և Փաշինյանի հրաժարականի պահանջով արդեն տևական ժամանակ Հանրապետության ողջ տարածքում մեկնարկած բողոքի ցույցերին։
Հարցին, թե հաջողելու է արդյո՞ք շարժումը, Աշոտյանն ասաց, որ իրավունք չունի չհաջողելու․ «Վեց տարի առաջ մեր երկրի գլխին եկածի դեմ կարելի է պայքարել միայն խաչով, բայց միայն խաչակնքվելը քիչ է։ Վստահ եմ, որ ժողովուրդն ավելի լայն պայքար է մղելու։ Չհոգնել, չվախենալ ու չհուսահատվել»,-ասաց նա՝ հավելելով, որ պետք է լսել Սրբազանին և առաջնորդվել խղճով։
Իսկ այն հարցին, թե ի՞նչ է պակասում Փաշինյանին հրաժարական տալու համար, Աշոտյանը պատասխանեց՝ խիզախություն։
--00—ՅՄ