ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) պահանջել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի ձերբակալության օրդեր տրամադրել։ Այս մասին մայիսի 20-ին ասված է ՄՔԴ դատախազ Քարիմ Ահմադ Խանի պաշտոնական հայտարարության մեջ՝ կապված Պաղեստինում տիրող իրավիճակի հետ։
«Իմ գրասենյակի կողմից հավաքված և հետազոտված ապացույցների հիման վրա ես ողջամիտ հիմքեր ունեմ կարծելու, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը քրեական պատասխանատվություն են կրում պետության կողմից իրականացված ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար։ Պաղեստինի տարածքը (Գազայի հատվածում) առնվազն 2023 թվականի հոկտեմբերի 8-ից»,- ասվում է ICC կայքում։
--00—ԼՀ