ԱԽ քարտուղարը և Ահմեդ ալ Միսնադն ընդգծել են անվտանգության ոլորտում համագործակցության կարևորությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

Screenshot_10

Մայիսի 21-ին Դոհայում հանդիպել եմ Կատարի Պետության Էմիրի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մուհամեդ Բին Ահմեդ ալ Միսնադի հետ:

Քննարկել ենք Հայաստան-Կատար հարաբերությունների զարգացման հեռանկարները մի շարք ոլորտներում: Վերոնշյալի համատեքստում նաև ընդգծել ենք անվտանգության ոլորտում հետագա համագործակցության կարևորությունը:

Հանդիպմանն անդրադարձ ենք կատարել երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը, ինչի շրջանակներում ընդգծվել է հնարավոր ներդրումային ծրագրերի իրականացումը:

--00—ՅՄ