Սրբազանը խնդրեց Տավուշի և Լոռիի իր կողմնակիցներին չմասնակցել այսօրվա հանրահավաքին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

Այսօրվա հանրահավաքը կայանալու է, բոլորիդ սպասում եմ ժամը 16։00-ին Հանրապետության հրապարակում, օրակարգից շեղվելու առիթ ու պատճառ, որպես այդպիսին, չունենք։ Միաժամանակ հետևում և մեր զորակցությունն ու աջակցություն ենք հայտնում Տավուշի և Լոռու մարզի մեր հայրենակիցներին: Գիշերվանից կապի մեջ ենք տեղական մարմինների և հոգևոր դասի ներկայացուցիչների ու մեր բնակիչների հետ։ Այս մասին իր ուղերձում ասաց Տավուշի թեմի, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Չափազանց դժվար է անձնապես ինձ համար, վստահ եմ՝ բոլորի համար այսպիսի իրավիճակում լինել երկվության մեջ, բայց մեր օրակարգը պիտի ընթանա առաջ, որ առաջիկայում կանխվեն կամ որոշ իմաստով անմիջական լուծումներ առաջարկվեն նման աղետների պարագայում, ինչպես նաև կանխելու բոլոր այն աղետները, որոնք մարդածին են և տեղի են ունենում մեր սահմաններում»,- ասաց Սրբազանը։

Սրբազանը նաև հորդորեց Տավուշի և Լոռիի բնակիչներին չգալ Երևան հանրահավաքին մասնակցելու, այլ մնալ մարզերում և աջակցել տուժածներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ