ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News
ՊՆից հայտնում են, որ մայիսի 26-ին դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արարատ Արամի Արոյանը:
«Չնայած հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին՝ զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 24News-ի տեղեկությունների համաձայն, այսօր դժբախտ դեպք է տեղի ունեցել Վարդենիսում պլանային միջոցառման ժամանակ: Դեռևս անհայտ հանգամանքներում տանկի և Ուրալ մեքենայի բախման հետևանքով ունենք 1 զոհ:
--00—ՅՄ