ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News
Վաղ առավոտից Սրբազանի կոչով քաղաքացիները ՆԳՆ շենքի առջև են։ Նրանք ցանկանում են հանդիպել ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանի հետ։ Այս պահին մեծաքանակ ոստիկանական ուժեր են կուտակվել, իսկ շենքի մուտքի անվտանգությունը հատուկ ջոկատայիններն են ապահովում։
Նրանց աշխատանքը համակարգում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ Խուդինյանը։
ՆԳՆ աշխատակիցները շենքի ներսից հետևում են ակցիայի մասնակիցներին և տեսանկարահանում։
Մերի Մանուկյան
--00—ԼՀ