ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News
Բագրատ սրբազանի այցին ընդառաջ Գյումրիում ապամոնատաժել են մանկական համերգի բեմը ։ Գյումրիում անցկացվող Համերգը նվիրված էր Շառլ Ազնավուրի 100-ամյակին, կազմակերպվում էր «Ազնավուր» հիմնադրամի աջակցությամբ։
ԿԳՄՍ փոխնախարարը պահանջել է, որ ժամը 14։00-ին նախատեսված համերգի ժամը տեղափոխվի։
Բագրատ Սրբազանը, ով արդեն Գյումրիում է, հորդորեց երեխաներին չվրդովվել համերգի բեմը ապամոնտաժելու որոշումից։
Սրբազանը լրատվամիջոցների հետ զրույցում ասաց, որ ԿԳՄՍՆ փոխնախարարը պետք է հրապարակային ներողություն խնդրի, բոլորի այդքան սպասեցնելու համար։
«Ա՛յ կիսագրագետ, ներողություն ես խնդրելու»,- ասաց Սրբազանը՝ դիմելով փոխնախարարինն։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ