ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը զրուցել է Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական, դեսպան Աքիֆ Չագաթայ Քըլըչի հետ՝ ի թիվս այլնի, քննարկելով հայ-ադրեբջանական կարգավորումը:
Ինչպես նշվում է Սպիտակ տան հաղորդագրությունում, կողմերն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կարևորությունը։
--00—ԼՀ