Սրբազանի հետ չհանդիպելու հրահանգ չկա, այս պահին էլ եմ պատրաստ՝ միայն մեր ձևաչափով․ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

«Մենք հանդիպման առաջարկ արել ենք, առաջարկը եղել է մեր մեթոդաբանությամբ կոնկրետ ձևաչափով հանդիպում կազմակերպելը»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում  ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին հարցին։

Մանասյանը նշեց, որ միշտ պատրաստակամ է հանդիպել բոլորի հոտ։

Պատասխանելով հարցին, թե պետական մարմիններից հրահանգ եղել է Սրբազանի հետ չհանդիպելու, Մանասյանն ասաց. «Պետական մարմիններից ընդհանրապես հրահանգ չեմ ստանում։  Որևէ իրավիճակում, որևէ ցուցում պետական մարմիններից չեմ ստացել, ինչը շատ կարևորում եմ։ Այս խնդրի վերաբերյալ ևս որևէ տեսակի քննարկում չի եղել »։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԼՀ