Հիվանդանոց տեղափոխված քաղաքացին հայտնել է, որ երթուղայինի վարորդը կիթառով հարվածել է իր գլխին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

վա.p

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 14-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին են զանգահարել «Աստղիկ» բժշկական կենտրոնից և հաղորդում է, որ «ԳՈՒՎ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ 45-ամյա Արծրուն  Ա․-ն, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է Րաֆֆու փողոցում 35 երթուղու ավտոբուսի վարորդի կողմից կիթառով գլխին հարվածելու հետևանքով և, հրաժարվելով բուժօգնությունից, հեռացել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ