ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News
Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև իրական ու տևական խաղաղության համաձայնագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրությունն է։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հայտարարել է․
«Ադրբեջանի և Հայաստանի միջև իրական և տևական խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական պայմանը Ադրբեջանի դեմ շարունակվող տարածքային պահանջների ավարտն է, որոնք ամրագրված են Հայաստանի բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում, և հատկապես Հայաստանի Սահմանադրության մեջ, որը բացահայտորեն վկայակոչում է Հայաստանի անկախության ակտը, որը կոչ է անում «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորումը», - նշել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը։
--00—ԼՀ